World News in Armenian

Աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին իր երևանյան սեմինարի 700–ից ավելի մասնակիցներին ներկայացրել է հաջողության հասնելու իր բանաձևը (տեսանյութ)

Հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին հոկտեմբերի 28-ին Երևանում հանդես եկավ իր հեղինակային սեմինարով:

Լեգենդար փորձագետ Բրայան Թրեյսին Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում բացառիկ նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ:

«Երկար մտածեցինք, թե ով պետք է լիներ առաջին բանախոսը, և երկար խորհրդակցելով տարբեր փորձագետների հետ մենք որոշեցինք ընտրել Բրայան Թրեյսիին: Եթե նկատել եք, մի փոքր խառը իրավիճակ էր: Երեկ երեկոյան և այսօր էին տոմսերը գնում, մենք չէինք հասցնում բեյջերը տպեինք: Հետաքրքրությունը շատ մեծ է» ,- ասաց Skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

Սեմինարի 600 և ավելի մասնակիցներ հնարավորություն ունեցան ունկնդրել Բրայան Թրեյսիի լավագույն ծրագրերից մեկը՝ «Առաջխաղացման ռազմավարությունը», որի ընթացքում խոսնակը ներկայացրեց ինչպես ճիշտ սահմանել նպատակներ, հաղթահարել ներքին խոչընդոտները, բացահայտել ներքին կարողությունները և առաջխաղացում ունենալ բիզնեսում ու կյանքում:

«Սկզբում մենք տվեցինք հաղորդագրություն, որում նշված էր 400 մասնակցի մասին: Պլանավորելուց մենք չենք էլ երազել 400-ը անցնելու, բայց այսօր դահլիճում կա մոտ 700 մարդ և մոտ 200 հոգի աշխատում են դահլիճից դուրս»,- նշեց Սերգեյ Ուսնունցը։

Ծրագրի մասնակիցներն են մեծ թվով գործարարներ, առաջատար և խոշոր կազմակերպությունների սեփականատերեր, բիզնես խորհրդատուներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլք: Ընդ որում` սեմինարին ներկա էին մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բելգիայից և ԱՄՆ-ից:


Читайте на сайте