World News in Armenian

Ֆուտբոլի Աշխարհի Մ17 առաջնություն. Անգլիան նվաճեց չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակչում Անգլիայի ընտրանին ջախջախեց Իսպանիայի հավաքականին 5:2 հաշվով: Հանդիպումը կայացավ Կալկուտայի «Սոլթ Լեյք Սթեդիում» մարզադաշտում:

 

Առաջին խաղակեսում Իսպանիայի ընտրանին հաղթում էր նոմինալ տանտերերին 2:0 հաշվով: Դուբլով աչքի ընկավ Սերխիո Գոմեսը: Խաղակեսի վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատեց Ռիան Բրուսթերը:

 

58-րդ րոպեին Մորգան Գիբս-Ուայթը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Ֆիլիպ Ֆոդենն առաջ մղեց անգլիացիներին հաշվի մեջ: 83-րդ րոպեին աչքի ընկավ Մարկ Գեհին, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆիլիպ Ֆոդենը` դառնալով դուբլի հեղինակ:

 

Հիշեցնենք, որ Աշխարհի Մ17 եզրափակչի բրոնզե մեդալի համար խաղում ուժեղ գտնվեցին բրազիլացիները:

 

Անգլիա-Իսպանիա` 5:2

Գոլերը` Բրուսթեր (44), Գիբս-Ուայթ (58), Ֆոդեն (69, 88), Գեհի (83) - Գոմես (10, 31)

 

Անգլիայի կազմում այս խաղին մասնակցեցին հետևյալ ֆուտբոլիստները.

 

Կյորտիս Անդերսոն, Մարկ Գեհի, Ջոնաթան Պանցո, Ջոել Լատիբոդյե, Սթիվեն Սեսեյոն, Ջորջ Մակիչրան, Ֆիլիպ Ֆոդեն, Տաշան Օկլի-Բուտ, Կալում Հադսոն-Օդոյ, Մորգան Գիբս-Ուայթ, Ռիան Բրուստեր, Նյա Կիրբի, Կոնոր Գալահեր, Անխել Գոմես

 

Читайте на сайте