Ստալը ոչ-ոքի է խաղացել Շախտյորի հետ, Գոռ Մալաքյանը վնասվածք է ստացել (տեսանյութ)
Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Կամենսկոեի «Ստալը» հյուրընկալվեց Դոնեցկի «Շախտյորին»: Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին` 1:1:
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ֆակունդո Ֆերեյրան: Նոմինալ տանտերերի խփած գոլին 66-րդ րոպեին պատասխանեց Նեմանյա Օբրադովիչը:
«Ստալի» կազմում հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ընտրանու կիսապաշտպաններ Գոռ և Էդգար Մալաքյանները:
Երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ դուրս եկան մեկնարկային րոպեներից: Գոռը վնասվածքի պատճառով փոխարինվեց 33-րդ րոպեին, իսկ Էդգարը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Շախտյոր»-«Ստալ»` 1:1
Գոլերը` Ֆերեյրա (14) - Օբրադովիչ (66)