Չինացի ուսանողները 6 ամսում հեքիաթային զգեստ են պատրաստել 6000 տերևից (լուսանկարներ)
Չինաստանի Հեֆեյի համալսարանի երկրորդ կուրսի 4 ուսանող վերջերս ապացուցել են, որ պարտադիր չէ մի ամբողջ կարողություն ծախսել դիզայներական շքեղ զգեստ ունենալու համար, այլ կարելի է պատրաստել այն սեփական ձեռքերով՝ բույսերի տերևներ օգտագործելով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central -ը, զգեստը պատրաստելու համար ուսանողներից պահանջվել է 6000 տերև, թել և ծով համբերություն: Նրանց ստեղծագործությունը պատկերող լուսանկարները մեկ շաբաթ շարունակ քննարկման և գովասանքի առիթ էին դարձել չինական սոցցանցերում:
Նրանք այս միտքը հղացել են 6 ամիս առաջ՝ փորձելով հետաքրքիր նախագիծ ներկայացնել «բուսատեսակների և կենդանատեսակների ամենամյա մրցույթին»: Նրանք հավանել էին չինացի դերասանուհու զգեստը, որով նա ներկայացել էր Կաննի կինոփառատոնին: Եվ նրանցից մեկն առաջարկում է վերարտադրել այն տերևներով:
Որպեսզի տերևները չկոտրվեն և չփչանան, ուսանողները դրանք երկու ժամ եռացրել են սոդայի և նատրիումի լուծույթում, ինչի արդյունքում դրանք ավելի են թեթևացել և նրբացել: