World News in Armenian

Ամուսնությունն ու մտերիմ ընկերները պաշտպանում են թուլամտությունից

Ամուսնությունն ու մտերիմ ընկերները կարող են պաշտպանել թուլամտությունից (դեմենցիա):

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են Լաֆբորո համալսարանի գիտնականները, որոնց կատարած հետազոտությանը 7 տարում 6677 մարդ է մասնակցել:

Մասնակիցներից ոչ ոք սկզբնակական շրջանում դեմենցիայով չի տառապել, սակայն հետազոտության ընթացքում նման ախտորոշում է տրվել 220 հիվանդի:

Գիտնականները համեմատել են թուլամտություն ձեռք բերած և առողջ մարդկանց տվյալները՝ հասկանալու համար, թե ինչպես են սոցիալական հարաբերությունները ազդում հիվանդության առաջացման վտանգի վրա:

Բացահայտումներից մեկի համաձայն՝ կարևոր է ընկերների ոչ թե քանակը, այլ «որակը»: Միայն սերտ հարաբերությունները կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը:

Գիտնականների կարծիքով՝ ընկերները պաշտպանիչ դեր են կատարում՝ զերծ պահելով սթրեսի հետևանքներից:

Читайте на сайте