Կարոլին Վոզնյացկին՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող
Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին հաղթել է WTA-ի Ամփոփիչ մրցաշարում:
Եզրափակչում նա երկու սեթում հաղթել է Վինուս Ուիլյամսը՝ 6:4, 6:4: Դիմակայությունը տևել է 89 րոպե: Դանիացի թենիստուհին կատարել է 4 էյս, իրացրել է 9-ից 6 բրեյք-փոյնթը: Վինուսը կատարել է 4 էյս և թույլ տվել մեկ կրկնակի սխալ:
Վոզնյացկիի համար սա 27-րդ տիտղոսն է կարիերայում և երկրորդը մրցաշրջանում: