World News in Armenian

Սթարիջ. Հույս ունեմ մինչև կարիերայիս ավարտը ևս 100 գոլ խփել

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը մեկնաբանել է «Հադերսֆիլդ Թաունի» նկատմամբ տոնած հաղթանակը ԱՊԼ-ի 10-րդ տուրում (3:0):

 

Անգլիացին բացել է հաշիվը` խփելով իր 100-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում.

 

«Հադերսֆիլդը» շատ պաշտպանվողական ոճով էր խաղում, առաջին կեսում նրանք իսկապես բարդացրին մեր խաղը:

 

Հասկանում էինք, որ սա կարող է լինել այն խաղերից մեկը, երբ գնդակը չի հայտնվում դարպասում և մեծանում է ճնշումը երկրպագուների կողմից: Բայց երկրորդ կեսում մենք բնավորություն ցույց տվեցինք և խաղացինք մեր լավագույն ֆուտբոլը:

 

100-րդ գոլը կարիերայու՞մ. նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ թույլ տվեց հասնել այս ցուցանիշին: Հուսով եմ` մինչև կարիերայիս ավարտը ևս 100 գոլ կխփեմ»,- Սթարիջի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք` 28-ամյա անգլիացի հարձակվողը 2013 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»:

Читайте на сайте