Մահացել է Դարթ Վեյդերի կոստյումի դիզայները
86 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի կոստյումների նկարիչ Ջոն Մոլլոն, որը հայտնի է «Աստղային պատերազմները» ֆանտաստիկ սագայի հերոս Դարթ Վեյդերի և մյուս հերոսների կոստյումները ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Times-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Մոլլոն վախճանվել է հոկտեմբերի 25-ին՝ անոթային դեմենցիայի հետևանքների պատճառով:
Հայտնի է, որ կոստյումները ստեղծելու համար Մոլլոն ընդամենը 3 ամիս է ունեցել:
«Դարթ Վեյդերի համար ստիպված եմ եղել առևտրի կենտրոնի երեք բաժին գնալ՝ եկեղեցական բաժին փարաջայի համար, ժամանակակից հագուստի բաժին մոտոցիկլետային կոստյումի և ռազմական բաժին՝ գերմանական սաղավարտի և հակագազի համար: Մենք համադրեցինք այս ամենը, և ստացվեց Դարթ Վեյդերը», - մեջբերում է աղբյուրը Մոլլոյի հիշողությունները: