Arctic Love. ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքը վայրի բնության գրկում ապրող ֆինլանդացի աղջկա մասին (լուսանկարներ)
Ֆրանսիացի լուսանկարիչ Բրիս Պորտոլանոն No Signal անվանումով նախագիծ է արել, որի միջոցով ներկայացրել է քաղաքներից փախչող և բնության հետ վերամիավորվող մարդկանց պատմությունները: Լուսանկարչի աշխատանքներին անդրադարձել է Big Picture-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Arctic Love («Արկտիկական սեր») ֆոտոշարքն առաջինն է նախագծի չորս պատմություններից: Այն պատմում է Տինյա անունով աղջկա մասին, որն ապրում է Ֆինլանդիայում՝ մոտակա քաղաքից 290 կմ հեռավորության վրա:
Պորտոլանոն ցուցադրել է աղջկա կյանքը վայրի բնության պայմաններում, որտեղ նա 85 շուն է պահում և ապրում, ինչպես երազել է:
Լուսանկարչի խոսքով՝ Տինյան գոհ է իր կյանքից. նա կերակուրներ է պատրաստում փայտե վառարանում, լուսավորում տունը մոմերի միջոցով և ջուր բերում գետից, որտեղ ստիպված է լինում ամեն առավոտ ջարդել սառույցը:
«Ես նյութական արժեքների կարիք չունեմ: Բնությունն ապահովում է ինձ այն ամենով, ինչ ինձ պետք է», - պատմել է աղջիկը: