Մոսկվայում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել գործընկերոջը` խանդի պատճառով
Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցը խանդի հողի վրա դաժան ծեծի է ենթարկել իր գործընկերոջը: Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:
«2017 թվականի հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան տղամարդը, գտնվելով Մոսկվայի Օդոևսկու փողոցում գտնվող բնակելի տան բնակարանում, ձեռքերով և ոտքերով բազմակի հարվածներ է հասցրել իր ծանոթի՝ կենսական կարևորություն ունեցող օրգանների հատվածում, այնուհետև դանակի հարված հասցրել գլխի հատվածում: Տղամարդկանց միջև ծագած հակամարտության պատճառը խանդն էր», - նշվում է Քննչական կոմիտեի կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «պարզվել է, որ տղամարդիկ գործընկերներ են և ծառայություն են անցնում իրավապահ մարմիններում»:
Նշվում է, որ հարձակվողը տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ նրա նկատմամբ ստուգման միջոցառումներ են իրականացվում: