Ամերիկացի փորձագետը հայտնել է՝ որ իգական անունն է աշխարհում ամենատարածվածը 2017թ.
2017 թվականին աշխարհում ամենատարածված իգական անուն է դարձել «Սոֆիա»-ն: Այս եզրակացության եկել է babynamewizard.com կայքի հիմնադիր Լաուրա Ուոթենբերգը:
Daily Express-ի հաղորդմամբ՝ Ուոթենբերգը վերլուծել է 48 պետությունում նորածինների անունների մասին տվյալներ: Նա պարզել է, որ Սոֆիա անունն ամենատարածվածն է Ռուսաստանում, Շվեյցարիայում, Սլովենիայում, Մեքսիկայում, Էստոնիայում, Արգենտինայում և Չիլիում:
«Ինձ ուղղակի ցնցել է, որ այդքան տարբեր լեզուներ և մշակույթներ նույն ժամանակում ընտրել են նույն անունը», -ասել է Ուոթենբերգը։
Նշվում է, որ Լաուրա Ուոթենբերգն անունների՝ աշխարհի ամենահայտնի փորձագետներից մեկն է: Նրան հետաքրքրում են մարդկանց անունների ինչպես մշակութային, այնպես էլ ստուգաբանական ասպեկտները:
Հայտնի է, որ 2005 թվականին Ուոթենբերգը հրապարակել է The Baby Name Wizard գիրքը, որը նվիրված է նորածինների անուններին: