World News in Armenian

ԱՄՆ-ում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը կրակ է բացել Հելոուինի երեկույթին՝ վիրավորելով 3 հոգու

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը կրակ է բացել Հելոուինի  երեկույթի ժամանակ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 3 մարդ: Այս մասին հայտնում է My Statesman-ը՝ հղում անելով ոստիկանությանը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու տուժած հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երրորդի վիճակը գնահատվում է ծանր: Եվս մեկ տուժած հրաժարվել է հոսպիտալացվել: 

Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է տեղում: Նրան բուժօգնություն է ցուցաբերվում, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են, որ ձերբակալության պահին ուժ չեն գործադրել: 

Ենթադրվում է, որ տղամարդը ծանոթ է եղել տուժածների հետ և եկել է երեկույթին որպես հյուր: Հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն:

Читайте на сайте