ԵԱ. Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինային
Կրետեում անցկացվող շախմատի կանանց թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել է Ուկրաինային՝ 1:3 հաշվով:
Էլինա Դանիելյանը սևերով պարտվել է Էլինա Մուզիչուկին, Մարիա Գևորգյանը սպիտակներով թույլ էր Իննա Գապոնեկոյից, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Նատալյա Ժուկովայի հետ, իսկ Մարիա Կուրսովա-Աննա Ուշենինա պարտիայում գրանցվել է խաղաղ ելք:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3:5:0:5 հաշվով հաղթել էր Հունաստանի երկրորդ թիմին: