World News in Armenian

Apple-ի ինժեները հեռացվել է աշխատանքից՝ դստեր արարքի պատճառով

Apple ընկերության ինժեներ Քեն Բաուերը հեռացվել է աշխատանքից, երբ նրա դուստրը տեսանյութ է հրապարակել iPhone X-ի մասին՝ մինչև սմարթֆոնի պաշտոնական վաճառքի սկիզբը: Այս մասին հայտնում է Business Insider-ը: 

Աղջիկը տեսանյութ է նկարահանել՝ բացատրելով, թե ինչ է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ ինքը տեսանյութ է նկարահանել Apple-ի նոր սմարթֆոնի մասին, երբ անցած ամիս այցելել է ծնողներին և եղել ընկերության կամպուսում Հյուսիսային Կալիֆոռնիայում: Ենթադրվում էր, որ սա ուղղակի զվարճալի տեսահոլովակ կլինի ընտանիքի հետ անցկացված ժամանակի մասին:

Սակայն տեսանյութն անսպասելիորեն տարածվել է համացանցում: Apple-ը խնդրել է հեռացնել այն, և աղջիկն արել է դա: 

«Պատկերացում չունեի, որ սա խախտում է», - խոստովանել է աղջիկը: Չնայած աղջիկը կատարել է ընկերության ներկայացուցիչների պահանջը, նրա հորն ազատել են աշխատանքից: 

«Ուրեմն, եթե աշխատում ես Apple-ում, կարևոր չէ՝ ինչքան լավ մարդ ես: Եթե խախտում ես կանոնները, նրանք չեն հանդուրժի դա: Ես գիտակցում եմ այս կանոնների անհրաժեշտությունը և չեմ զայրանում», - ասել է նա: 

Վերջում աղջիկը նշել է, որ իր հայրը կկարողանա լուծել բարդ իրավիճակը, քանի որ նրա մոտ դա միշտ ստացվում է։ 

Հայտնի է, որ iPhone Х-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին:

Читайте на сайте