World News in Armenian

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ

Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ:

 

Մեր շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիով: Սարիչ-Արոնյան պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Մովսեսյան-Ստևիչ պարտիայում կողմերը համաձայնեցին կիսել միավորները 32-րդ քայլում:

 

Յանկովիչ-Սարգսյան պարտիան ավարտվեց 30-րդ, իսկ Մելքումյան-Մարտինովիչ պարտիան` 43-րդ քայլում:

 

Սարիչ - Արոնյան` ½-½

Մովսեսյան - Ստևիչ` ½-½

Յանկովիչ - Սարգսյան` ½-½

Մելքումյան - Մարտինովիչ` ½-½

 

Հավելենք, որ առաջին երկու տուրերում մեր շախմատիստները հաղթել էին Հունաստանի  և Շվեյցարիայի ընտրանիներին:

Читайте на сайте