Կարևորը իմ երեխեն հիմա ինձ մոտ է, շնորհակալություն ոստիկաններին. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխայի հայր (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցում տարածել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխայի և նրա հոր մասնակցությամբ տեսանյութ։
Երեխայի հայրը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին` նշելով, որ նրանք գործել են համապատասխան և իր երեխային անվնաս հասցրել են իրեն։