Կայացել է K-1 Հայաստանի բաց առաջնությունը (տեսանյութ)
Այսօր` հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել K-1 Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցում էին 15-ից ավելի կոնտակտային ֆեդերացիաների և գրանցված ակումբների շուրջ 100 լավագույն մարզիկներ:
Մրցաշարի նպատակն էր առանձնացնել լավագույն մարզիկներին` հետագայում պրոֆեսիոնալ և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանը և Փոխնախագահ Նաիրի Հակոբյանը:
Մրցաշարի ընթացքում նաև տեղի է ունեցել մեկ պրոֆեսիոնալ մենամարտ` վարկանիշային գոտու համար: