World News in Armenian

Համացանցի օգտատերերը կոչ են արել դադարեցնել «Քարտերի տունը»՝ Քևին Սփեյսիի հետ կապված սկանդալի պատճառով

Համացանցի օգտատերերը կոչ են արել փակել «Քարտերի տունը» սերիալը, ինչի պատճառը դերասան Քևին Սփեյսիի հետ կապված սկանդալն է: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:

Հայտնի է, որ Netflix-ի նախագծում Սփեյսին կատարում է ԱՄՆ հորինված նախագահ Ֆրենկ Անդերվուդի դերը: Նրա կնոջ դերը կատարում է Ռոբին Ռայթը:

Սոցցանցերի մի շարք օգտատերեր գրում են, որ օնլայն ծառայությունը չպետք է շարունակի այս հեռուստասերիալի արտադրությունը: Հինգերորդ եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի մայիսի 30-ին, և դեռևս անհայտ է՝ արդյոք կթողարկվի վեցերորդը:

Որոշ օգտատերեր Netflix-ին կոչ են անում հեռացնել Սթեյսիին և սերիալն ամբողջությամբ նվիրել հերոսուհի Ռայթին:

Հիշեցնենք, որ օսկարակիր դերասան Քևին Սփեյսին մանկապղծության համար մեղադրվելուց հետո հայտարարել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել և՛ կանանց, և՛ տղամարդկանց հետ, սակայն այժմ նախընտրում է ապրել իր կյանքը որպես միասեռական:

Читайте на сайте