World News in Armenian

ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 24-ի

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ռայնհարթ Գրինդելը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 24-ի:

 

Սպասվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2021 թվականից: Մրցաշարը կմեկնարկի հունիսին և կշարունակվի 18 օր:

 

Թիմերը կբաժանվեն 3 խմբերի: Ներկա պահին աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է ձմռանը, որում մասնակցում են հինգ մայրցամաքների, Օվկիանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների լավագույն ներկայացուցիչների և ընդունող երկրի ֆուտբոլային առաջնության հաղթողի թիմերը:

Читайте на сайте