Այս պահի դրությամբ տղա երեխաների հաշվառման տարիքն ավելի փոքր դարձնելու որևէ նախագիծ, որոշում չկա. Ա. Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարությունում այս պահի դրությամբ չկա որևէ նախագիծ, օրինագիծ, որը նախատեսում է տղա երեխաների հաշվառման կարգը 14-ից իջեցնել ավելի ցածր տարիքի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Իսկ հարցին, թե իսկ նախարարությունում քննարկվո՞ւմ է, ՊՆ մամուլի խոսնակը նույնպես բացասական պատասխան տվեց:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, արդեն իսկ մտածում են տղա երեխաների հաշվառումը ծնված օրվանից սկսելու մասին, ինչով և պայմանավորված է այս տարի ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների աննախադեպ թիվը:
Ինչ վերաբերում է հարցին, թե նման նախագծի անհրաժեշտություն տեսնողներ կա՞ն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ չեմ կարող ասել: