World News in Armenian

Զույգ եղբայրներից մեկը մեկ տարի բնակվել է տիեզերքում և Երկիր վերադարձել փոխված ԴՆԹ-ով (լուսանկարներ)

Տիեզերագնաց Սքոթ Քելլին մասնակցել է ՆԱՍԱ-ի անցկացրած հետազոտությանը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես է մարդկային մարմինը փոփոխվում տիեզերքում բնակվելուց հետո:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, երբ նա Երկիր վերադարձավ Միջազգային տիեզերակայանում մեկ տարի անցկացնելուց հետո նրա հասակը 5 սմ-ով ավելացել էր, սակայն դա միակ փոփոխությունը չէր, որ գրանցել էին հետազոտողները:

Մինչդեռ Սքոթը 340 օր անցկացրել է տիեզերքում, այդ ընթացքում նրա երկվորյակ եղբայրը՝ Մարկը գտնվել է Երկրում, ինչը հնարավորություն է տվել ՆԱՍԱ-ի գիտնականներին համեմատել միևնույն ԴՆԹ ունեցողներին:

Փորձի արդյունքում կատարված հետազոտությունը պարզել է, որ նրանց ԴՆԹ-ն այլևս տարբեր է: Տիեզերքում գտնվելիս մարդու օրգանիզմում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես օրինակ՝ փոխվում է ողնաշարը, քնի ցիկլը: Սակայն այդ փոփոխությունների երկարատև ազդեցությունը դեռևս չի ուսումնասիրվել:

Читайте на сайте