World News in Armenian

Մայքլ Ջեքսոնը 5-րդ անգամ գլխավորել է Forbes-ի՝ ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցանկը

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է ութ տարի առաջ, սակայն շարունակում է միլիոնավոր դոլարներ վաստակել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նա 5-րդ տարին անընմդմեջ գլխավորել է Forbes-ի ամենից բարձր վաստակող մահացած հայտնիների առաջատար ցուցակը: 13 հոգանոց ցանկը փոփ երաժշտության արքան գլխավորել է 75 մլն դոլար մեկամյա եկամուտով:

Հեղինակավոր ամսագրի տվյալներով՝ Ջեքսոնի հետմահու եկամուտը սկսեց աճել Լաս Վեգասի Michael Jackson One ծրագրից հետո և Scream հիթային ալբոմի թողարկումից հետո:

Առաջին հնգյակում Ջեքսոնի հետ միասին տեղ են գտել ևս երկու երգիչ՝ Թլվիս Փրեսլին՝ 35 մլն դոլար եկամուտով և Բոբ Մարլին՝ 23 մլն դոլարով:

Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է գոլֆի լեգենդ Առմոլդ Փալմերը (40 մլն դոլար), իսկ երրորդ տեղում հայտնվել է Peanuts ճանաչված կոմիքսի հեղինակ Չարլզ Շուլցը (38 մլն դոլար):

Читайте на сайте