World News in Armenian

Օդեսայում արտակարգ վայրէջք կատարած Մոսկվա–Ստամբուլ օդանավի կասկածելի ուղևորը մեկնաբանել է իր պահվածքը (տեսանյութ)

Օդեսայում արտակարգ վայրէջք կատարած օդանավի ուղևորը, որի պատճառով անձնակազմը որոշել էր դադարեցնել թռիչքը, զրուցել է լրագրողների հետ:


Ինչպես փոխանցում է НТВ-ն, նա հայտարարել է, որ իր ձեռքերը ամուր կապել են, որի պատճառը զուգարանում 20 րոպեից ավել մնալն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Մոսկվայից Թուրքիա թռչող Airbus A320 ինքնաթիռի արտակարգ վայրէջքի մասին:

Պարզվել է, որ օդանավն ուղևորվելիս է եղել Ստամբուլ և շարունակել է թռիչքը: Օդեսայում մասնագետներն ստուգել են զուգարանում հայտնաբերված կասկածելի պայուսակը, սակայն պայթուցիկ չեն հայտնաբերել:

Интерфакс գործակալության տվյալներով՝ կասկածելի ուղևորին, որը լիտվացի պրոֆեսոր է, ձերբակալել են Օդեսայում: Նրա հետ զրուցում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները:

 

Տեսանյութն` այստեղ։ 

Читайте на сайте