World News in Armenian

Իսպանիայի ազգային դատարանը Պուչդեմոնին կանչել է ցուցմունք տալու

Իսպանիայի ազգային դատարանը կանչել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ինքնավարության կառավարության մյուս անդամներին ցուցմունք տալու համար:

Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, նրանց պարտավորեցրել են դատարան ժամանել նոյեմբերի 2-ին և 3-ին: Դատարան չներկայանալու դեպքում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հետախուզում կհայտարարվի, որից հետո նրանք կձերբակալվեն:

Բացի այդ, եթե Պուչդեմոնն ու մյուս պաշտոնյաները որոշեն մնալ Բրյուսելում, ապա Մադրիդի պահանջով նրանց կձերբակալեն բելգիացի ոստիկանները:

 Աղբյուրի տվյալներով՝ դատախազությունը Կատալոնիայի նախկին ղեկավարներին մեղադրում է ապստամբության կազմակերպման մեջ:

Հիշեցնենք, որ Պուչդեմոնն, այսօր ելույթ ունենալով Բրյուսելում, հայտարարել է, որ մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայից և ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:

Читайте на сайте