World News in Armenian

Tesla ընկերության միլիարդատեր հիմնադիրը բացահայտում է հաջողության և հարստության հասնելու ուղին. գործարարի ոգեշնչող մտքերը

Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկն, ով ստանձնել է «Մարիա» փոթորկի հետևանքով հոսանքազրկված Պուերտո Ռիկոյում էլեկտրամատակարարումը վերականգնելու գործը, մշտապես ներկայանում է նորարար գաղափարներով, որոնք ուղղված են մարդկության ապագան առավել հարմարավետ դարձնելուն:

Այս մասին գրում է Bigpicture.ru-ն՝ ներկայացնելով ամերիկացի գործարարի՝ տարբեր ժամանակ հայտնած մտքերը:

1.     Եթե ինչ-որ բան քեզ համար իսկապես կարևոր է, դու անում ես դա՝ առանց հաշվի առնելու հնարավորությունները:

2.     Եթե արթնանում ես առավոտյան և մտածում, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու, ուրեմն դա պայծառ օր է:

3.     Պետք է պատճառներ լինեն, հանուն որոնց արթնանում եք առավոտյան և ցանկանում ապրել: Ո՞րն է նպատակը, ի՞նչն է ձեզ ոգեշնչում: Ի՞նչն է ձեզ դուր գալիս ապագայում: Եթե ձեր ապագան չի ներառում աստղերին հասնելը, ապա այն իմ կարծիքով աներևակայելի ծանր է:

4.     Համառությունը շատ կարևոր է: Դուք չպետք է երբեք հանձնվեք, եթե միայն ձեզ չեն ստիպում:

5.     Առաջին քայլը գրավականն է նրա, ինչ հետագայում հավանական է դառնում:

6.     Կարծում եմ, որ սովորական մարդիկ կարող են ընտրություն անել և արտասովոր դառնալ:

Читайте на сайте