World News in Armenian

Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-ին` Սոչիում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին Սոչիում կկայանա Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, ընդհանուր առմամբ, համաժողովին 33 կազմակերպություն կմասնակցի, այդ թվում և բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովն ու մի քանի քրդական խմբեր:


Մասնակիցների ամբողջական ցանկը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունների 8-րդ փուլն Աստանայում կկայան դեկտեմբերին:

Читайте на сайте