World News in Armenian

Ռուս աշակերտուհուն սեփական հայրը 3 ամիս պահել է Թուրքիայում և ցանկացել բռնի կերպով ամուսնացնել

Այս պատմությունն սկսվել է դեռևս հուլիսին, երբ 15-ամյա աղջիկը մեկնել է Թուրքիա հոր մոտ, որպեսզի նրանից թույլտվություն ստանա տատիկի` խնամակալ դառնալու համար: Սակայն տղամարդը հանկարծակի որոշել է դստերն իր մոտ պահել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նա չեղարկել է աղջկա հետադարձի ավիատոմսը դեպի Սանկտ Պետերբուրգ, նրանից վերցրել է փաստաթղթերը, գումարն ու գաջեթները, ապա նրան գլխաշոր է հագցրել և տեղավորել թուրքական կրոնական դպրոցում: Բացի այդ, պատրաստվում էր նաև բռնի կերպով ամուսնացնել նրան:

Միայն հոկտեմբերի 12-ին է աղջիկը կարողացել հաղորդագրություն ուղարկել իր տատին դպրոցի իր նոր ընկերուհու հեռախոսից՝ խնդրելով դուրս բերել իրեն գերությունից:

Օրեր առաջ համացանցում նաև տեսաուղերձ էր հայտնվել, որում երիտասարդ ռուս աղջիկը դիմում էր ՌԴ նախագահին և իրավապահ մարմիններին՝ խնդրելով օգնել իրեն վերադառնալ հայրենիք:

Աղջկա հարազատները ճանաչել են նրան և անմիջապես ուղևորվել Թուրքիա: Նրան դուրս են բերել դպրոցից և թաքցրել Ստամբուլում ՌԴ հյուպատոսության տարածքում: Այժմ աղջիկն անվտանգ տեղում է։

Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել աղջկա հոր նկատմամբ՝ «Ինքնասպանության հասցնելու» մասին հոդվածով:

Читайте на сайте