World News in Armenian

Առնոլդ Շվարցենեգերն ափսոսանք է հայտնել կնոջից բաժանվելու համար

Նախօրեին համացանցում հայտնվել էր Առնոլդ Շվարցենեգերի OBJECTified նոր շոուի թիզերը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, տեսանյութում 70-ամյա դերասանը խոսել է իր 61-ամյա կնոջից՝ Մարիա Շրայվերից բաժանվելու մասին, որի հետ միասին ապրել է 25 տարի:

«Ինձ ժամանակ է պետք այս հարցի շուրջ խորհելու համար: Գիտեմ, որ ապահարզանը եղել է իմ մեծագույն սխալը», -ասել է Շվարցենեգերը:

Աղբյուրի հիշեցմամբ՝ Շվարցենեգերի և Շրայվերի բաժանման պատճառը դերասանի սիրավեպն էր տան տնտեսուհու հետ, որը նրանց ընտանիքում երկար տարիներ է աշխատել: Դերասանից նա նաև որդի է ունեցել:

Շվարցենեգերը նշել է, որ ապահարզանը դեռևս պաշտոնապես ձևակերպված չէ: Հայտնի է, որ Շրայվերը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի զարմուհին է:

Читайте на сайте