Գերմանիայում հսկայական դդմիկը շփոթել են Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի հետ
Գերմանիայի Բրետեն քաղաքում անհանգստացած բնակչներից մեկը ոստիկանություն է ահազանգել՝ հայտնելով, որ իր այգում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է therepublic.com-ը, ոստիկանները մեկնել են դեպքի վայր և այնտեղ խոշոր չափսի դդմիկ են գտել:
Ոստիկաններին հինգշաբթի առավոտյան դիմել է 81-ամյա մի տղամարդ: Ոստիկանների զեկույցում ասվում է, որ «առարկան, որն իսկապես ավելի շատ ռումբի էր նման, իրականում 40 սմ երկարությամբ դդմիկ է եղել»:
Բացի մեծությունից, բանջարեղենը նաև բավականին մուգ գույն է ունեցել: Այն կշռել է 5 կգ: Ոստիկանության կարծիքով՝ ինչ-որ մեկն այն նետել է պարտեզից ներս: