Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Քևին Սփեյսիին պերսոնա նոն գրատա են անվանել մի քանի հաստատություններում
Ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Քևին Սփեյսին պերսոնա նոն գրատա է ճանաչվել մի շարք հաստատություններում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ դերասանի հետ համագործակցությունից հրաժարվել են Creative Artists Agency տաղանդների հետ աշխատող ամերիկյան գործակալությունը և նրա մամուլի քարտուղար Սթեյսի Վուլֆը:
Բացի այդ, նիդերլանդական ING բանկը, որի գործարար միջոցառմանը պետք է ելույթ ունենար դերասանը, հետ է կանչել իր հրավերը: Բանկի ներկայացուցիչները պարզաբանել են, որ պատճառը նրա նկատմամբ հնչած մանկապղծության, սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեղադրանքներն են:
Օրեր առաջ Սփեյսին հայտարարել է, որ հաաբերություններ է ունեցել կանանց և տղամարդկանց հետ, սակայն այժմ «որոշել է ապրել որպես միասեռական»: