World News in Armenian

Կոտայքի մարզում ծառի վրա տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի վարչական շրջանի Ծովինար լճի հարևանությամբ գտնվող Վերին Անտառային աղբյուրակի ամառանոցներից մեկի այգում՝ ծառի վրա, տղամարդու դի կա:  

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները տանձենու ծառի վրայի իջեցրել են 86-ամյա Կամո Քալանթարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը բարձրացել է ծառ՝ տանձ հավաքելու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Читайте на сайте