World News in Armenian

Գաբրիել Բատիստուտա. Խիստ բարկացա, որ այլմոլորակային Մեսսին գերազանցեց ռեկորդս

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան խոստովանել է, որ բարկացել է, երբ իմացել է՝ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գերազանցել է հավաքականում իր ռմբարկուական ռեկորդը:

 

«Ինձ դա բարկացրեց, չափազանց շատ: Ռեկորդը պատկանում էր ինձ: Երբ գրանցեցի այն, այդ մասին լուրը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:

 

Իմ հաշվին ունեի 54 գնդակ, իսկ Մեսսիի մոտ այժմ...: Արդյունքում նա երկու անգամ ինձնից շատ գոլեր կխփի: Ինձ դուր էր գալիս այդ ռեկորդը: Այն գերազանցել է այլմոլորակայինը: Ցանկացած ռեկորդ կգերազանցեն, դրա համար էլ նրանք գոյություն ունեն»,- Բատիստուտայի խոսքը մեջբերում է «AS»-ը:

Читайте на сайте