World News in Armenian

Դամասկոսը ռուսական ընկերություններին հրավիրել է մասնակցել երկրի վերականգնմանը

Դամասկոսը հրավիրում է ռուսական ընկերություններին` այդ թվում նավթի և գազի ոլորտում խոշորագույններին, մասնակցություն ունենալ Սիրիայի վերականգնման գործում: Այս մասին РИА Новости-ին հեռախոսով հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի հետ Սիրիայի բարեկամության խմբի ղեկավար Ուսամա Մուստաֆան:

«Այժմ մենք Սուրգուտ ենք ժամանել Հանտի Մանսիյսկ կատարած այցից հետո: Մեզ դիմավորել է նահանգապետ Նատալիա Կոմարովան. նա հիանալի մարդ է, և հանդիպումը հրաշալի էր: Մենք հրավիրում ենք բոլոր ռուսական ընկերություններին համատեղ վերականգնման», - ասել է նա:

Մուստաֆայի խոսքով՝ իրենք հանդիպումներ են անցկացրել էներգետիկայի, նավթի և գազի խոշոր ընկերությունների մեծամասնության ղեկավարների հետ և առաջարկել համագործակցել Սիրիայի վերականգնման շրջանակներում:

Читайте на сайте