Թաթարստանում մանկապիղծը 2 տարում 56 երեխա է պղծել
Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքի բնակիչը 2015-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում համացանցում պղծել է 51 աղջկա և հինգ տղայի: Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի վարչությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ տղամարդը երկու էջ է ունեցել սոցցանցերում՝ 11-ամյա աղջկա և 14-ամյա տղայի անուններով: Երեխաների հետ ծանոթանալուց հետո նա խնդրել է նրանց անպատշաճ լուսանկարներ և տեսանյութեր նկարահանել, որոնք ստանալուն պես պահանջել է նոր լուսանկարներ ուղարկել՝ սպառնալով հակառակ դեպքում տարածել դրանք:
«Հետագայում, ստանալով այդ լուսանկարները և տեսանյութերն ու սպառնալով տարածել դրանք, տղամարդը պահանջել է ուղարկել իրեն նորերը կամ հանդիպել իր հետ: 10-13 տարեկան աղջիկների հանդեպ հանցագործը սեռական բնույթի գործողություններ է արել՝ հանդիպելով իր զոհերի հետ ավտոտնակում կամ հյուր գնալով նրանց: Նրա գործողություններից ընդհանուր առմամբ տուժել է 56 երեխա՝ 51 աղջիկ և հինգ տղա», - նշել է աղբյուրը:
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է հունվարի 17-ին, երբ զոհերից մեկի մայրը տեսել է՝ ինչպես է իր դուստրը մերկ վիճակում սելֆի անում: Կինն իմացել է՝ ինչի համար է աղջիկն անում դա, և ոստիկանություն դիմել:
Ձերբակալությունից հետո տղամարդու բնակարանում որոնումներ են իրականացվել, որոնց արդյունքում մանկապիղծի մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պոռնոգրաֆիկ նյութեր: Տղամարդը մեղադրվում է սեռական բնույթի 96 հանցագործության համար: