World News in Armenian

Թուրքիայում տղամարդկանց արգելել են մազերը սև ներկել

Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը՝ «Դիյանեթը», ֆեթվա (կրոնական հրամանագիր) է արձակել տղամարդկանց կողմից մազերի համար սև գույնի ներկ օգտագործելու անթույլատրելիության մասին: 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրամանագրի համաձայն՝ վարսերի, մորուքի և բեղերի ներկումը թույլատրելի է, եթե նպատակ չի հետապնդում մարդկանց խաբելու:

«Սակայն տղամարդկանց կողմից վարսերը սև գույնի ներկելը չի թույլատրվում իսլամական կանոններով: Դա անընդուելի է համարվում», - ասվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, արգելք է սահմանվում նաև երաժշտության վրա, որը «ծառայում է մեղքի տարածմանը», ինչպես նաև ալկոհոլի վաճառակետերի: Բացառություն արվում է միայն այն դեպքերում, եթե «ապրուստ վաստակելու այլ հնարավորություն չկա»: 

Նշվում է, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունն ավելի վաղ անթույլատրելի էր հայտարարել բիթքոին թվային արժույթով գործարքներ կատարելը:

Читайте на сайте