World News in Armenian

Էդ Շիրանի և Անդրեա Բոչելիի նոր ստեղծագործությունը շուրջ 2 մլն դիտում է ունեցել մի քանի ժամում (տեսանյութ)

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը ներկայացրել է իր նոր երգը՝ Perfect Symphony, որը դուետով կատարել է իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ:

Ինչպես հայտնում է Life.ru-ը, կատարողներից յուրաքանչյուրը երգը ձայնագրել է երկու լեզվով՝ անգլերեն և իտալերեն: Իսկ տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են իտալացի տենորի աշխատանքային ստուդիայում: Հոլովակում ցուցադրվում է հենց երգի ստեղծման ընթացքը:

Տեսահոլովակի հրապարակումից ժամեր անց այն արդեն շուրջ 2 մլն դիտում է ունեցել YouTube-ում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանացի կատարողը Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կողմից պարգևատրվել էր Բրիտանական կայսերական շքանշանով:

Читайте на сайте