World News in Armenian

SpaceX-ը հաջողությամբ Միջազգային տիեզերակայան է ուղարկել Dragon տիեզերանավը

Ամերիկյան SpaceX ընկերությունը և ՆԱՍԱ-ն հաջողությամբ իրականացրել են Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռակրի արձակումը, որը ուղեբեռ է փոխադրելու Միջազգային տիեզերակայանի համար:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հրթիռն արձակվել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից տեղի ժամանակով 10:36-ին:

Dragon տիեզերանավը բեռնված է եղել ավելի քան 2 տոննա պիտանի ուղեբեռով՝ ուսումնասիրություններ անելու համար անհրաժեշտ սարքավորումներ և մթերք` Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար:

Միջազգային տիեզերակայանին Dragon-ը պետք է միանա կիրակի՝ դեկտեմբերի 17-ին:

Читайте на сайте