World News in Armenian

Ջոն Լեջենդը կմարմնավորի Հիսուս Քրիստոսին NBC-ի ապրիլյան մյուզիքլում

«Գրրեմմի» մրցանակի 10-ակի դափնեկիր Ջոն Լեջենդը NBC հեռուստաալիքի ապագա մյուզիքլում կմարմնավորի Հիսուս Քրիստոսին:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, հեռուստաընկերությունը հայտարարել է ուղիղ եթերով հեռարձակվելիք մյուզիքլի դերասանական կազմը, որից հետո իր դերակատարման առթիվ հիացմունք է հայտնել ամերիկացի երգիչը:

«Ես անչափ ուրախ եմ միանալու Jesus Christ Superstar համերգի անձնակազմին: Դա այնքան հզոր և բովանդակալից մյուզիքլ է, և ես լինելու եմ այդ ներկայացման մի մասը», - ասել է երգիչը:

Խոսքը 2018-ի ապրիլի 1-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառման մասին է, որի հիմքում ընկած է 1971-ի բրոդվեյյան մյուզիքլը Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա մասին:

Читайте на сайте