World News in Armenian

Ամերիկացի նավաստիները փրկել են 800 կգ կշռող կոկաինի տուփերի արանքում խճճված կրիային (տեսանյութ)

ԱՄՆ Զինված ուժերի ստորաբաժանումը Խաղաղ օվկիանոսում փրկել է ծովային կրիային, որը խճճվել էր միմյանց կապված կոկաինի փաթեթների մեջ:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, կրիային հայտնաբերել են Խաղաղ օվկիանոս արևելյան հատվածի միջազգային ջրերում հերթապահության ժամանակ: Կենդանին խճճվել էր պարանների մեջ, որոնցով կապված են եղել մաքսանենգների նետած փաթեթները:

Կրիան փորձել է ինքնուրույն ազատվել, ինչի հետևանքով վնասել է պարանոցն ու թաթերը, սակայն չէր կարողացել դուրս գալ պարանների մեջից:

Ամերիկացի նավաստիները զգուշորեն կտրել են պարաններն ու դուրս բերել կենդանուն: Միջադեպի կրկնումից խուսափելու համար նրանք պարանները ջրից դուրս են բերել, որոնց ընդհանուր երկարությունը 22 մետր է կազմել:

Այնուհետև օվկիանոսից դուրս են բերել կոկաինի բազմաթիվ տուփերը, որոնց ընդհանուր քաշը կազմում է 800 կգ: Սև շուկայում այդ քանակության թմրանյութը գնահատվում է 70 մլն դոլար:

Читайте на сайте