«Աթլետիկոն» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցեց «Էյբարի» հետ:
Դիեգո Սիմեոնեի թիմը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: Միակ գնդակը 27-րդ րոպեին խփեց Կևին Գամեիրոն:
Այս տուրից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Էյբարը» 27 միավորով 7-րդն է:
«Էյբար»-«Աթլետիկո»՝ 0:1
Գոլը՝ Գամեիրո (27)