World News in Armenian

Լիբանանի վարչապետը վերացրել է Սփիլբերգի նոր ֆիլմի ցուցադրության արգելքը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հանել է Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» (The Post) ֆիլմի ցուցադրության արգելքը, որը սահմանել էին գրաքննադատները:

Ինչպես հայտնում է Variety-ն, Italia Film ֆիլմ ցուցադրող ընկերությունը կատարվածը «մեծ հաղթանակ» է անվանել: Դա երկրում տեղի ունեցած առաջին նմանօրինակ դեպքն է: Ընկերությունը նախատեսում է ժապավենը վարձույթի հանձնել հունվարի 17-ին, ինչպես և նախապես որոշվել էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկության համաձայն՝ Լիբանանի գրաքննության հանձնաժողովը խորհուրդ էր տվել արգելել Սփիլբերգի նոր ֆիլմի ցուցադրությունը, որում նկարահանվել են Մերիլ Սթրիփը և Թոմ Հենքսը: Ամերիկացի ռեժիսորի նոր ֆիլմն արգելելու մասին որոշում էր կայացվել, քանի որ Սփիլբերգի մեկ այլ ֆիլմի՝ «Շինդլերի ցուցակի» որոշ տեսարաններ նկարահանվել էին Երուսաղեմում:

Читайте на сайте