World News in Armenian

Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում

Քրդական զորամիավորումների մարտիկները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Սիրիայի Աֆրին քաղաքում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տանկերից մեկը խոցվել է հակատանկային հրթիռով Բիլբիլի Քուրդո գյուղի շրջանում: Բացի այդ երկու տանկ է ոչնչացվել Սինդիրես շրջանի Դիքմեթաշ գյուղում, ևս երկուսը՝ Թել-Ռիֆաթ քաղաքի մոտակայքում: Աղբյուրի հաղորդմամբ՝ այնտեղ ընթանում են ամենադաժան մարտերը թուրքական զորքերի և քրդական ուժերի միջև:

Հիշեցնենք, որ Թուրքիան հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմարշավը Սիրիայի սահմանամերձ քաղաքում բնակվող քրդական զորամիավորումների դեմ:

Դամասկոսը դատապարտել է թուրքական կողմի գործողությունները, որոնց հետևանքով արդեն վիրավորներ և զոհեր են գրանցվել:

Читайте на сайте