World News in Armenian

Evening Standard. Արսենալը Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերների շնորհիվ կփորձի պահել Օզիլին

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդից» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ինչպես նաև «զինագործները» մոտ են Դորտմունդի «Բորուսիայից» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունն իրականացնելուն:

 

Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, «զինագործները» կարծում են, որ դա կօգնի թիմում պահել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին:

 

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ մեծ տրանսֆերները կօգնեն համոզել Օզիլին երկարաձգել պայմանագիրը թիմի հետ:

Читайте на сайте