«Միլանը» դժվարին պայքարում հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)
Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին»:
Լարված պայքարում անցած խաղում հաղթանակ տոնեցին «ռոսոներիները»: Գատուզոյի ֆուտբոլիստներն առավելության հասան 2:1 հաշվով:
Հաշիվը բացեց միլանցիների հարձակվող Կուտրոնեն: Հյուրերը Մարուշիչի գոլի շնորհիվ շատ արագ հավասարեցրին այն: Դեռևս առաջին խաղակեսի վերջում «Միլանը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Բոնավենտուրայի՝ 44-րդ րոպեին խփած գնդակը հաղթական դարձավ տանտերերի համար:
Այս հաղթանակը թույլ տվեց միլանյան ակումբին վաստակել 34 միավոր և զբաղեցնել 7-րդ հորիզոնականը: «Լացիոն» 46 միավորով 3-րդն է:
«Միլան»-«Լացիո»՝ 2:1
Գոլերը՝ Կուտրոնե (15), Բոնավենտուրա (44) - Մարուշիչ (20)