World News in Armenian

Ռուս գեղեցկուհին ճանաչվել է «Միսս բիկինի աշխարհ 2017» (լուսանկար)

Ռուսաստանի Պերմ քաղաքի բնակչուհի Դարյա Խոխլովան Մալայզիայում անցկացվող «Միսս տուրիզմ աշխարհ 2017» միջազգային մրցույթի ժամանակ ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների առաջին 15-ի ցանկում:

Ինչպես հայտնում է ren.tv-ն, եզրափակչում ՌԴ ներկայացուցչուհին արժանացել է նաև «Միսս բիկինի աշխարհ» տիտղոսին:

Մրցույթի եզրափակիչը կայացել է հունվարի 27-ին: «Միսս տուրիզմ աշխարհ» է ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչ Անդրեա Գուտիերեսը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին, որին մեր երկիրը ներկայացրել է սիրիահայ գեղեցկուհի Գարուն Յարալյանը:

Читайте на сайте