World News in Armenian

Անհավանական իրեր, որոնք երբևէ վաճառվել են ռեկորդային գնով (լուսանկարներ)

ԹանկարԺեք կտավ գնելն ու այն պատից կախելն ընդունված է բոլոր երկրներում: Սակայն մարդիկ երբեմն խելահեղ գումարներ են վճարում այնպիսի իրերի կամ իրողության համար, որոնց իմաստը դժվար է հասկանալ:

Այս մասին գրում է AdMe.ru-ն՝ ներկայացնելով տարօրինակ օրեր, որոնք մարդիկ երբևէ գնել են, այն էլ հսկայական գումար վճարելով:

 

1.     Խառնաշփոթը՝ 4 մլն դոլարով

Խառնաշփոթը վաճառելը կարող է երազանք լինել յուրաքանչյուրի համար, սակայն բրիտանացի նկարչուհի Թրեյսի Էմինի բախտն այս հարցում իսկապես բերել է: 1999-ին նա մի քանի օր անցկացրել է անկողնում՝ պայքարելով ընկճախտի դեմ, այնուհետև 150 000 դոլարով աճուրդով վաճառել է այդ իրավիճակը պատկերող ինստալյացիան, որն ավելի ուշ վերավաճառվել է 4 մլն դոլարով՝ որպես ինքնասպանության ընկճախտի խորհրդանիշ:

 

2.     Ջուր՝ 455 դոլարով

1977-ին Էլվիս Փրսլիի հնարամիտ օգնականները Հյուսիսային Կարոլինայում նրա համերգից հետո վաճառել են նրա կիսատ թողած բաժակի ջուրը:

 

3.     Վարսերը՝ 1 մլն դոլարով

2007 թվականին Բրիթնի Սփիրսն ամբողջությամբ սափրել էր գլուխը: Վարսավիրանոցը, որտեղ նա թողել էր վարսերը, որոշել է գումար վաստակել և 1 մլն դոլարով աճուրդի է հանել վարսերը:    

 

4.     Գոլֆի գնդակներ՝ 1400 դոլարով 


Գնդկաներով որևէ հայտնի վարպետ չէր խաղացել, դրանք պարզապես կուլ էր տվել պիթոնը: Սողունին վիրահատել են, իսկ գնդակները վաճառել 1400 ավստրալական դոլարով:

 

5.     Սենդվիչ՝ 28 000 դոլարով

2004-ին խոսակցություն տարածվեց կծած պանրով սենդվիչի մասին, որը 10 տարի առաջ մոռացել էր Դիանա Դայզերը, իսկ ուտելիքի վրա կուտակված մամուռը պատկերել էր Մարիամ Աստվածածնի կերպարը:

 

6.     Անձեռոցիկ՝ 5300 դոլարով

Այս անգամ աճուրդով վաճառվել է Սքարլեթ Յոհանսոնի թղթե անձեռոցիկը, որը նա օգտագործել է The Tonight Show հեռուստաշոուի ժամանակ: Գնորդի անունը գաղտնի է պահվում:

 

7.     Գովազդի տեղ՝ 10 000 դոլարով

Յուտայի բնակչուհի Կարի Սմիթը 10 000 դոլարով արտասովոր տեղ է վաճառել գովազդի համար՝ իր ճակատը: Այն գնել է GoldenPalace.com ընկերությունը:

 

8.     Դոմեյնի անունը՝ 16 մլն դոլարով

2009-ին 16 մլն դոլարով QuinStreet ընկերությունը ձեռք է բերել Insure.com դոմեյնը: Այս փաստն արժանացել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն:

 

9.     Անուն՝ 25 000 դոլարով

Պարզվում է, որ անունը ևս կարելի է վաճառել: Կոնեկտիկուտ նահանգում բնակվող ընտանիքը աճուրդի է հանել իրենց նորածին երեխայի համար անուն որոշելու իրավունքը: Որքան էլ տարօրինակ է, այդ իրավունքը ձեռք է բերել GoldenPalace.com-ը: Ճակատային գովազդն իրենց համար քիչ էր: այժմ փոքրիկի անունը Golden Palace Benedetto է:

Читайте на сайте