World News in Armenian

Անչափ տաղանդավոր նկարիչը զարմանահրաշ կարկանդակներ է պատրաստում (լուսանկարներ)

Երկու տարի առաջ նկարչուհի Ջեսիկա Լի Քլարքը նույնիսկ պատրաստել չգիտեր, սակայն այսօր նրա կարկանդակներն ամենապահանջվածներից են, իսկ իրեն անվանում են աշխարհի ամենատաղանդավոր կարկանդակ պատրաստողը:

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, Ջեսիկան ամբողջությամբ ինքնուս է պատրաստելու հարցում, սակայն միայն դա բավարար չէր լինի անկրկնելի խմորեղեններ պատրաստելու համար: Նրա նկարելու ձիրքն ու երևակայությունը նրան օգնում են այնպես զարդարել իր պատրաստած ուտեստները, որ պատվիրատուները չեն էլ ցանկանում համտեսել դրանք՝ չցանկանալով փչացնել գեղեցիկ տեսքը:

Նա թխվածքների մի ամբողջական հավաքածու էր պատրաստել սուրբծննդյան և ամանորյա թեմայով: Բացի այդ, նա կարկանդակները զարդարում է հայտնի մարդկանց անհավանականորեն գեղեցիկ դիմանկարներով:

Читайте на сайте