World News in Armenian

Հրապարակվել է «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

YouTube-ի Warner Bros. Pictures International ալիքում հրապարակվել է ռեժիսոր Դևիդ Յեյթսի «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի թրեյլերը:

Ֆիլմը կդառնա նույն ռեժիսորի «Ֆանտաստիկ գազաններ և նրանց բնակության վայրերը» ֆիլմի շարունակությունը. սա Հարրի Փոթերի տիեզերքի սփին-օֆն է, որում պատմվում է 20-րդ դարի սկզբում կախարդական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ինչպես նշում է РИА Новости-ն, իրադարձությունների հիմնական վայր կդառնա Փարիզը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գլխավոր չարագործի դերը կկատարի Ջոնի Դեփը, իսկ երիտասարդ Դամբլդորի դերը՝ Ջուդ Լոուն: Ֆիլմն էկրաններ դուրս կգա 2018 թվականի նոյեմբերին:

Читайте на сайте