World News in Armenian

Ղազախստանում գետի սառույցի պայթեցման ժամանակ կոտրվել են բնակելի շենքերի բնակարանների պատուհանները

Ղազախստանում Իրտիշ գետի սառույցի պայթեցման ժամանակ մարտի 29-ին հարվածային ալիքը կոտրել է հարակից շենքերի բնակարաններից մի քանիսի պատուհանները:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, միջադեպի հետևանքով կոտրվել են 9 հարկանի շենքի բնակարաններից 3-ի և հինգ հարկանի շենքի մեկ բնակարանի պատուհանները:

Միջադեպը տեղի է ունեցել Սեմեյ քաղաքում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կան տուժածներ, նրանց թվում՝ մեկ երեխա:

Читайте на сайте