World News in Armenian

ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնեցրել են Միջպետական ավիացիոն կոմիտեի համանման մարմին ստեղծելու մասին փաստաթուղթը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները համաձայնեցրել են միության շրջանակներում ավիավթարների հետաքննությամբ զբաղվող նոր մարմնի ստեղծման մասին փաստաթուղթը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն անցյալ տարի պատրաստել է միջկառավարական համաձայնագրի նախագիծը ԵԱՏՄ նոր կառույցի ստեղծման մասին և այն փոխանցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային:

Նախարարը նշել է, որ նոր գերատեսչությունը կարող է աշխատանքն սկսել 2018-ին: Ենթադրվում է նաև, որ Ռուսաստանը դուրս կգա Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) մասին համաձայնագրից:

«Եթե միջկառավարական խորհուրդը հավաքվի ապրիլին, ապա մենք այդ իրադարձության համար նախապատրաստում են Եվրասիական միության անդամներից շատերի հետ համաձայնեցված փաստաթուղթը նոր եվրասիական ՄԱԿ-ի ստեղծման մասին: Այն գտնվում է մշակված վիճակում, ես կապի մեջ եմ իմ գործընկեր նախարարների հետ, և այժմ ավարտին են հասցվում ներքին պետական ընթացակարգերը անդամ երկրներից յուրաքանչյուրում», - ասել է Սոկոլովը:

Читайте на сайте